1909 թ. Թումանյանների ընտանիքը Թիֆլիսի Բեհբության փողոցից տեղափոխվեց Վոզնեսենսկայա փողոց, թիվ 18 հասցե՝ եռահարկ շենքի երրորդ հարկում գտնվող բնակարան: Թումանյանի կյանքում դա եղավ թիֆլիսյան 10-րդ և վերջին հասցեն: Բնակարանն ուներ յոթ սենյակ և ընդարձակ պատշգամբ, որտեղից կարելի էր վայելել Թիֆլիսի Բուսաբանական այգին:
Տարիներ անց, 1944 թ. բնակարանը չափագրեց և էսքիզներ արեց ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը, որի նախագծով էլ Երևանում կառուցվեց բնակարանի կրկնօրինակը՝ որպես Հովհաննես Թումանյանի թանգարանի հուշային հատված: Թումանյանի ընտանիքի, հատկապես դուստրերի անմնացորդ նվիրումի և կառավարական աջակցության շնորհիվ կազմակերպվեց բանաստեղծի թիֆլիսյան բնակարանի գույքի, անձնական գրադարանի և այլ նյութերի տեղափոխման աշխատանքները: Եվ հնարավոր եղավ լիովին վերականգնել բանաստեղծի թիֆլիսյան բնակարանի ողջ հարդարանքը Երևանում՝ Մոսկովյան 40 հասցեում: Դա 1953 թվականն էր:
Թիֆլիսյան բնակարանն ուներ բացօթյա մեծ պատշգամբ, որը ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել վերականգնել երևանյան թանգարանում: Այստեղ տիկին Օլգայի տնտեսությունը է` խոհանոց Ավելին
Մանկասենյակի իրերը չեն պահպանվել: Պակասը լրացված է Թումանյանի տասը զավակների մասին պատմող նյութերի ցուցադրությամբ՝ նրանց պատկանող անձնական իրեր, փաստաթղթեր: Առանձի Ավելին
Նվարդը շատ կապված էր հոր հետ, ուղեկցում էր նրան գրեթե բոլոր ճամփորդությունների ժամանակ: Նա գրականագետ էր, հեղինակ է «Հուշեր և զրույցներ», «Թուման Ավելին
Ննջարանն ամբողջապես հարմարեցված է Հովհաննես Թումանյանի տիկնոջ` Օլգայի համար: Հավանաբար ամուսնու մահից հետո վերադասավորվել է: Թեպետ կահավորանքով հարուստ չէ, բ Ավելին
Հյուրասենյակը հարմարավետ է և նրբաոճ: Այստեղ երեկոյան հավաքվում էին Թումանյանի մտերիմները, հարազատները, ժամանակի մեծանուն մարդիկ և գեղեցիկ հավաքույթներ ու գրական ըն Ավելին
Գրողի աշխատասենյակը լի է արվեստի գործերով և գրապահարաններով: Այս սենյակը բացահայտորեն կրում է Հովհ. Թումանյանի գեղագիտության կնիքը: Գրքեր, հարազատների լուսանկարներ, արձանիկներ, կտավներ, գեղեցիկ գրապիտույքներ… (Թումանյանը հնավաճառների և կոմիսիոն խանութների Ավելին