Ակունքը ժողովրդական է: Այդ մասին Թումանյանը գրում է «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ «американская» հոդվածում. «Էդ առակը աշակերտ ժամանակս ես Լոռի իմ քեռուցն եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է: Միայն «ջրի պեպենակի» (թիթեռ) տեղ ես դրել եմ ճայ: Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես ու դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները»:
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե` ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց` արի տես... որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
1886 թ.