/tangaran/biography.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ծննդավայրը
Տոհմը
Կրթությունը
Ամուսնությունը
Զավակները
Ճամփորդություն-
ները
Շրջապատը
Հասարակական գործունեությունը
Թումանյանը և որբախնամ գործը

ԴՍԵՂ

Լոռին, կամ Գուգարաց աշխարհի Տաշիր գավառը ընդգրկում է Լոռու սարահարթը և Դեբեդ գետի հովիտը:


Հյուսիսից ձգվում են Վիրահայոց, հարավից` Բազումի, արևմուտքից` Ջավախքի, արևելքից Գուգարաց լեռնաշղթաները:



Սկզբում Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1056 թ. ից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը: Հետագայում Լոռի անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա: Դսեղը գտնվում է Լոռու հարավարևելյան Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր մասում: Գյուղի անունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի կեսերին Հակոբ Գ. Սսեցի կաթողիկոսի (1404-ից 1411 թթ.) կողմից:
Անվան ստուգաբանության երկու տարբերակ կա.


ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն բնակավայրից առանձնացված տեղ, գեղ:
բ) Ըստ ավանդազրույցի, ձորի գյուղերից տարբերելու համար, բարձրադիր գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ, որը հետագայում հնչյունափոխության է ենթարկվել և դարձել Դսեղ:
Լոռին ունի մեղմ կլիմա, հարուստ ու բազմազան բուսական և կենդանական աշխարհ: