/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս
18 9/15 88 ամի, ի Դսեղ
Օլինկա ջան,
Եթե իրավ`հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից: Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն: Ես համոզված եմ նույնը և քո կողմից, որը և պետք է մխիթարանք ներշնչե ինձ: Ինչ վնաս հեռավոր տարածությունը, եթե սրտերը մոտ են միմյանց:
Այսքան ժամանակամիջոցում առաջին նամակս եմ ուղարկում քեզ և հավատացած եմ, որ նամակիս ուշանալը չպետք է ձգեր քեզ անմիտ կասկածանքների տակ: Բանսարկուների չարախոսություններին չպետք է տեղի տայիր քո սրտում, եթե իրավ նույն սիրտը արձագանք է տված իմ խոսքերին: Եթե իբրև բանական ինձ ճանաչել ես քո սեփական խելքով, էլ ինչու՞ պետք է հավատաք ուրիշին:
Ես համոզված եմ, որ դուն կասկած չես տանիլ իմ անազնվության վերա. թող ես խաբված լինեմ, բայց ունենամ իմ սեփական հույսս և համոզմունքս: Նամակիս ուշանալու պատճառը գաղտնիք չէ –հիվանդությունն է, որ դուք ևս գիտեք, փառք աստուծո, և մի քանի հանգամանքներ, որ գալովս կպատմեմ: Օգոստոսի կեսերում հազիվ ելա անկողնուց: Գուցե ասեք` հիվանդ ժամանակս ևս կարելի էր նամակ գրել, բայց կսխալվեք` անկարելին կարելի դարձնելով:
Ես առողջ եմ և գուցե նամակիս հետ գամ:
Բարևում են հայրս, մայրս և մեր ընտանիքն, պարտավորեցրել են նույնպես բարև հիշելու շատ բարեկամներ:

Քո Հովհաննես Թումանյան
<Հ.Գ.>
Օլինկա ջան,
Հայրիկիդ նամակ գրելու ժամանակ անպատճառ ինձնից բարև կգրես: Կբարևես և տատիդ ու նրա քույրերին և այլոց:

Հովհաննես