/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՇՈՒՇԱՆԻԿ ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս
18 9/15 88 ամի, ի Դսեղ
Հարգելի մայր,
Ձեր կրքոտ բնավորությունը հասնում է վերջին ծայրահեղության: Դեռ այստեղ եղած ժամանակս շատ անգամ եմ լսած Ձեզնից անհիմն կասկածներ և անմիտ սպառնալիքներ, բայց թե ինչու՞ համար էին նոքա` դեռ չգիտեմ: Գոնե միայն ես էի լսում և մայրական անմեղ բարկություն համարելով, թողնում անհետևանք: Այժմ ևս վերջ չդնելով այդ տեսակ խոսքերին, ամեն մի պատահողի առաջ թափում եք առատորեն, չմտածելով, թե ի՞նչ եք ասում, ու՞մ կամ ու՞մ վերա: Եթե Դուք նպատակ ունեք մի ուրիշ գործ կատարելու և Ձեր սպառնալիքները գործ դարձնելու, մի՛ վախենաք, ես բոլորովին արգելառիթ չեմ լինելու, դեռ պատրաստ եմ ուրիշի ևս համոզելու հօգուտ Ձեր դիտավորության: Ում ինչ որ ասում եք, նոցանից ոչ մեկը ինձ անգամ չի ասիլ, թե աչքիցդ վեր սև ունք կա, որովհետև ճանաչել են, կամ ճանաչում են, իսկ թե Դուք ինձ չեք ճանաչել` ես մեղավոր չեմ: Ձեր ամեն մի խոսքը կիրք է գլխովին, և քանի որ Ձեր հատկությանց մեջ առաջին տեղը կիրքն է բռնում, ես դեռ շատ անմխիթար դեպքերի եմ սպասող: Ձեր կրքոտ և կասկածավոր բնավորությունը ինձ` անբախտություն եմ վերագրում. իրավ և իրավ, որ այդպիսով ինձ անբախտ պետք է համարել: Մեր ընտանեկան կյանքի ապագա օրերը ինձ խավար են երևում: Դուք ինձ կամենում եք դավաճան հռչակել ուրիշների առաջ: Ուրիշ բան է, եթե ուրիշները ինձ վերա գնդակ արձակեին, աշխարհներ խոսային, բոլորովին նշանակություն չէր ունենալ ինձ համար այնքան միայն, որ Ձեզնից չլսեի: Ինձ համար այլևս ի՞նչ մխիթարություն, երբ որ Դուք պետք է ուրիշների հետ պետք է ինձնից բամբասեք: Այս դառն ու չարաբաստիկ ճշմարտությունն է, որ ինձ տանջում է չարաչար. ընտանեկան խռովությունն ավելի սոսկալի է ինձ համար, քան անակնկալ մահը սույն իսկ այս հասակում, հետևաբար ես տանող չեմ ոչ մի բռնություն, ոչ մի բարոյական ճնշում: Ես թե որ ուզենամ մի գործ գործել` անպատճառ չպետք է հեռանամ հետո (ինչպես Դուք եք կարծում), քանի որ իմ կամքս է: Եթե տեղիք տան վատություն անելու , գլխիս զորագնդեր էլ կանգնացնեն, ո՛չ ոքից վախենալու չեմ. խնդրում եմ լավ ուշադիր լինեք խոսքերիս: Եթե գամ և միառմի պատմեմ և հետևանքը բացատրեմ, իրոք կզղջաք: Դուք դիտեք. ոչ մեկը այդ խոսքերից օգուտ չի բերում: Միայն Ձեր հալովը չեք կենում: Շատ բարև ծնողներիցս և բարեկամներից:

Ձեր Հովհ. Թումանյանց