/tangaran/namakani.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թումանյանի նամակները
Նամակներ Թումանյանին
Հուշեր
Մեծերը Թումանյանի մասին
Այցեքարտեր

ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Աբասթուման
[1909 թ.] հուլիսի 18
Սիրելի Մարիա Մարկովնա.
Ո՛րքան կուզեի այժմ Աբասթուման լինեմ: Այդ փոքրիկ գեղեցիկ հովիտում, Ձեզ հետ զբոսնեինք ու խոսեինք գեղարվեստից և ամեն բանից, ինչ որ գեղեցիկ Է ու լավը:
Ո՛րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ չքնաղ անկյունում: Այդտեղ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները: Այդտեղ եմ մշակել «Անուշ»-ը, այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ — հա՛, «Թմկաբերդի առումը»:
Այդտեղ նամակներ եմ ստացել, որոնց վրա արտասուքի կաթիլների հետքերն ամեն խոսքից ու գրչից ավելի պերճ են խոսել իմ սրտին... Այդտեղ ես բանաստեղծություններ եմ գրել ինձ համար ու տվել քամուն...
Եվ ի՛նչ լավ եմ արել:
Մի տուն կա այդտեղի պարկից վերև, փոքրիկ ձորակում. առվի ափին, ծառերի մեջ կորած — այնտեղ ֆելդշեր Тячкин-ն Էր ապրում այն ժամանակ: Ես նրա մոտ էի — այն տանը:
Ճշմարիտ որ «սիրելի Աբասթուման...» այնքան թանկագին ցնորքների, հիշողությունների ու զգացմունքների հետ է կապված — սկսած Աբասթուման գնալու պատմությունից ու արցունքներից:
Է՛հ, էս մի նամակն էլ էսպես լինի:
Արդյոք ինչպես է Միշայի առողջությունը, խնդրում եմ չմոռանաք Ձեր նամակում:
Անվերջ բարևներով` Ձեր Հ. Թումանյան