/tangaran/tang.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թանգարանի պատմությունը
Սրահներ
Հուշասենյակներ
Գրադարան
Երևանյան բնակարանի հյուրասենյակ
Թանգարանային հավաքածու
Նորություններ
Միջոցառումներ
Գիտական ժողովածուներ
Վարձակալության դիմումի ձև

ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ



«Չծխել և գիրք չխնդրել», - այս գրությունն է փակցված աշխատասենյակի պատին: Շքեղ, հարուստ, չափազանց ճաշակով կահավորված մի սենյակ, որի կենտրոնում կանաչ մահուդով երեսպատված գրասեղանն է, իսկ անկյուններից մեկում գեղեցիկ, ճոխ գրապահարանն է: Թումանյանն այն կոչել է «Մուրոմեց», քանի որ գնել է «Մուրոմցի Իլյա…» պոեմի թարգմանության համար ստացած հոնորարով: Այստեղ են ծնվել շատ գլուխգործոցներ: Այս սենյակը բացահայտորեն կրում է Հովհ. Թումանյանի գեղագիտության կնիքը: Գրքեր, հարազատների լուսանկարներ, արձանիկներ, կտավներ, գեղեցիկ գրապիտույք…/ Թումանյանը հնավաճառների և կոմիսիոն խանութների մշտական այցելուն և գնորդն էր/: Կյանքի վերջին շրջանում, առողջության վատթարացման ժամանակ նա արդեն հազվադեպ էր նստում ճոճաթոռի մեջ` գրասեղանի առջև, ավելի շատ պառկում էր պատի տակ դրված թախտին, թղթի փոքրիկ կտորների վրա գրի էր առնում իր հզոր քառյակները և դնում հաուկ քառյակների համար նախատեսված տուփի մեջ: Աշխատասենյակում է փակցված 1918թ. Վանում զոհված որդու` Արտավազդի մեծադիր նկարը: Արտավազդի մահը Թումանյանի անձնական մեծագույն ողբերգությունն էր, որից նա այդպես էլ ուշքի չեկավ:

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ

Հյուրասենյակը հարմարավետ է և նրբաոճ: Այստեղ երեկոյան հավաքվում էին Թումանյանի մտերիմները, հարազատները, ժամանակի մեծանուն մարդիկ և գեղեցիկ հավաքույթներ ու գրական ընթերցումներ անց կացնում: Բոլորի համար էլ ցանկալի էր լինել այստեղ. դրան նպաստում էին ոչ միայ հյուրընկալ և բարեհամբույր տանտերերը, այլև կահավորանքը, երաժշտության առկայությունը, արվեստի գործերը, գրքերի առատությունը: Այս ամենը ստեղծում էր տրամադրող ու հաճելի միջավայր: Դաշնամուրը, որը գնել էր դստեր`Անուշի համար, նվագել են հայ անվանի երգահաններ Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Մուշեղ Աղայանը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Անտոն Մայիլյանը, Սերգեյ Բարխուդարյանը: Պատերին Գևորգ Բաշինջաղյանի «Անձրևոտ օր» մռան իրիկունը Մանգլիսում կտավներն են: Շոթա Ռուսթավելու կիսանդրին Թումանյանին է նվիրել հեղինակը` Յակով Նիկոլաձեն

ՍԵՂԱՆԱՏՈՒՆ


Թումանյանը քեֆ սիրող մարդ էր` քեֆի ու հանճարի¦ զարմանալի զուգորդում էր»,-ասել են նրա մասին:«Նրա քեֆը գործ էր ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ »,-հիշում է նրա դուստրը: Սեղանատան շքեղ և և ճաշակով բացված հսկա սեղանը` 12 հոգու` տասը զավակների և տեր և տիկին Թումանյանների համար, ճենապակյա ամենօրյա ընտիր սպասքովը, շատ բան է պատմում Թումանյանի մասին: Սեղանի շուրջ շարված աթոռները միանման են, բացառությամբ մեկի: Դա տանտիրոջ աթոռն էր` սեղանի գլխին: Նա այդ աթոռը զիջում էր միայն իր ամենամտերիմ ընկերոջը` Ղազարոս Աղայանին: Թումանյանների տունը միշտ լեցուն էր հյուրերով, և խնջույքներն այստեղ անպակաս էին: Ժամանակակիցների հուշերում մնացել են Թումանյանի կենացները և բաժակաճառերը նաև երգեցողությունը:«Ամենայն հայոց բանաստեղծ», «Ամենայն հայոց որբերի հայրիկ» կոչմանն ավելացել է նաև «Ամենայն հայոց թամադա կոչումը»:

ՄԱՆԿԱՍԵՆՅԱԿ


Մանկասենյակի իրերը չեն պահպանվել: Այդ պակասը լրացված է Թումանյանի տասը երեխաների մասին պատմող նյութերի ցուցադրությամբ. Փակցված են նրանց լուսանկարները,կենսագրությունները, սեղանիկներում դասավորված են նրանց պատկանող անձնական իրեր, փաստաթղթեր: Առանձին սեղանիկներ են հատկացված Նվարդ և Աշխեն Թումանյաններին: Պատերին կախված են Հովհաննես, Օլգա, Նվարդ, Արփենիկ և Աշխեն Թումանյանների դիմանկարները:

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԵՆՅԱԿԸ


Նվարդը շատ կապված էր հոր հետ, ուղեկցում էր նրան գրեթե բոլոր ճամփորդությունների ժամանակ: Նա գրականագետ էր, հեղինակ է «Հուշեր և զրույցներ»,«Թումանյանի մանկությունը և պատանեկությունը»,«Թումանյանը քննադատ» և այլ գրքերի: Բանաստեղծը սիրում էր պառկել բուխարու դիմաց դրված թավշապատ բազմոցի վրա և զրուցել դստեր հետ: Փոքրիկ նախասրահում տեղադրված է բարձրադիր հայելիով զարդասեղանը, իսկ սեղանիկի մեջ ցուցադրվում են բանաստեղծի լայնեզր գլխարկը, տղաներից երկուսի գլխարկնեը և կենցաղային որոշ իրեր:

ՊԱՏՇԳԱՄԲ




Թիֆլիսյան բնակարանն ուներ բացօթյա մեծ պատշգամբ: Թումանյանը շատ էր սիրում նստել այստեղ` ճոճաթոռին,օդ շնչել և զմայլվել պատշգամբից բացվող տեսարանով ու «պարապել»` աշխատել: Այստեղ էտիկին Օլգայի տնտեսությունը` խոհանոցային պարագաներ, կահ-կարասի և այլն: Պատշգամբի սեղանին մինչև օրս էլ մի սկուտեղի մեջ դրված է Թումանյանի սիրած ունաբը:

ՕԼԳԱՅԻ ՍԵՆՅԱԿԸ




Հովհաննես Թումանյանի տիկնոջ` Օլգայի սենյակը թեպետ կահավորանքով հարուստ չէ, բայց շատ գողտրիկ է և ճաշակով: Առավել ուշագրավը «Զինգեր» կարի մեքենան է, որը Օլգա Մաճկալյանը ստացել էր իր մորից: Տիկին Օլգան կարուձևի, հյուսքի մեծ շնորհք է ունեցել և գեղեցիկ ու ճաշակով հագցրել իր տասը զավակներին: