/tangaran/tang.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թանգարանի պատմությունը
Սրահներ
Հուշասենյակներ
Գրադարան
Երևանյան բնակարանի հյուրասենյակ
Թանգարանային հավաքածու
Նորություններ
Միջոցառումներ
Գիտական ժողովածուներ
Վարձակալության դիմումի ձև

«Զվարճալի զզզը՜զբոսանք»

Գրքույկը կօգնի երեխաներին ճամփորդել Հովհ. Թումանյանի թանգարանում, ծանոթանալ հռչակավոր մարդու մանկական զվարճալի պատմություններին և ընդհանրապես ծանոթանալ թանգարանային վարքուկանոնին: Գրքույկ-տետրակը նաև հնարավորություն է տալիս երեխային ստուգել աշխարհաճանաչողական իր գիտելիքները:

Капля меда

Թարգմանված է 1952թ.-ին՝ Ս. Մարշակի կողմից, նկարազարդումները՝ Ի. Ռոտտերի:

REFLECTIONS BY HOVHANNES TUMANYAN

The present volume includes a selection of Hovhannes Toumanian’s reflections from different articles, speeches, and letters as well as his characterizations of phenomena in the memories of others. The author’s comments on art, morality, the overall characteristics of Armenians, national and state issues, teachers and education, Shakespeare, Cervantes, Sayat-Nova, the human being, the perception of the philosophy of life, Turks, and other subjects are very interesting and current. The passages selected from Toumanian’s publicist and epistolary heritage are complete and perceptible even outside of their context.

«Հենզելն ու Գրետելը» և «Կարմրիկը»

«Մարգարիտներ հայ թարգմանական հեքիաթագրության» ենթամատենաշարով Հովհաննես Թումանյանի թանգարանը ընթերցասեր լայն հասարակությանն է ներկայացնում Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» և «Կարմրիկը» հեքիաթների թումանյանական հրաշալի թարգմանությունները, որոնք հեքիաթի ժանրի բացառիկ ընկալմամբ և պոետիկական բարձրագույն կատարողականությամբ՝ հայ թարգմանական հեքիաթի չգերազանցված նմուշներ են: Գրքում զետեղված են նաև հեքիաթների գերմաներեն բնագրերը, ինչպես նաև ռուսերեն թարգմանություններ, որոնցից օգտվել է Թումանյանը : Հատորը ձևավորվել է 19-րդ դարասկզբի հայտնի նկարիչների ստեղծագործություններով: Գրքում ընթերցողը կգտնի հետաքրքիր մեկնաբանություններ հեքիաթներում առկա սիմվոլների մասին:

Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան ՆԱՄԱԿԱՆԻ

Գրքում ներկայացվում է Հովհ. Թումանյանի որդու՝ Արտավազդ Թումանյանի փոխադարձ նամակագրությունը հորը, ընտանիքի մյուս անդամների և ժամանակակիցների հետ: Երիտասարդ մտավորականի նամակները ականատեսի վկայություններ են 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդին պատուհասած ողբերգական իրադարձությունների մասին: Այստեղ կարելի է գտնել նաև չափազանց հետաքրքիր ու սրտառուչ պատկերներ Թումանյան ընտանիքի կյանքից, ինչպես նաև ժամանակի հայ մշակութային անցուդարձից: : Առանձին բաժնով առաջին անգամ ներկայացվում են Արտավազդի նամակները և բանաստեղծությունները՝ նվիրված անգլուհի, գթության քույր Էլիզաբեթ Արմսթրոնգին՝ որպես քնքուշ զգացմունքների և երախտագիտության առհավատչյա:

Ов. Туманян МЫСЛИ

В книге собраны мысли, характеристики и оценки, извлеченные из статей, выступлений и писем Ов.Туманяна. Мудрые суждения писателя об искусстве и литературе, в том числе о Шекспире, Сервантесе, Саят-Нове, о народном творчестве, о просвещении, роли и положении учителя, а также о турках, о положении женщины, о тех или иных качествах соотечественников, национальных и государственных проблемах, о морали и человеке вообще чрезвычайно поучительны и удивительно современны.
Предлагаемые выдержки из публицистического и эпистолярного наследия Ов.Туманяна самодостаточны и вне своего узкого контекста.
Книга рассчитана на широкие круги читателей.

Հովհ.Թումանյան ՄՏՔԵՐ

Գրքում ի մի են բերված Հովհ. Թումանյանի տարբեր հոդվածներում, ելույթներում, նամակներում արտահայտած խորիմաստ մտքերը և այս կամ այն երևույթի դիպուկ բնորոշումները: Գրողի արած դիտարկումները արվեստի, բարոյականության, հայի որակների, ազգային և պետական հարցերի, կրթության և ուսուցչի, Շեքսպիրի, Սերվանտեսի, Սայաթ-Նովայի, ընդհանրապես մարդու, կյանքի փիլիսոփայական ընկալման, թուրքի և այլնի վերաբերյալ չափազանց հետաքրքիր են և այժմեական: Թումանյանի հրապարակագրական և նամակագրական ժառանգությունից ընտրված են մտքի այն գոհարները, որոնք ամբողջական և հասկանալի են նաև իրենց բուն համատեքստից դուրս:

Աշխեն.Հուշեր և ընտանեկան պատմություններ

Գիրքն ամբողջությամբ կազմված է Հովհ. Թումանյանի ավագ դստեր` Աշխենի` մեզ հասած արխիվային նյութերից: Ներկայացված են Թումանյանների ընտանեկան կյանքի` մինչև օրս չհրատարակված բացառիկ դրվագներ, կենսագրական գրառումներ, հոր` Հովհ. Թումանյանի, ընտանիքի մյուս անդամների և այլոց հետ Աշխենի ամուսնության դրամատիկ պատմությունը, միակ զավակի` Հովիկի ողբերգական մահը: Գրքում զետեղված են նաև Աշխենի` որպես Հովհ. Թումանյանի երևանյան թանգարանի հիմնադիր տնօրենի հուշերը թանգարանի կայացման մասին, ինչպես նաև Կ. Պաուստովսկու «Պողպատե մատանին» պատմվածքի` մեզ հասած թարգմանության չխմբագրված տարբերակը: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար:

Հովհ.Թումանյան և իշխանուհի Մարիամ

Գիրքը ներկայացնում է հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի (1869-1923 թթ.) և մշակութային և հասարակական գործիչ, բարերար իշխանուհի Մ. Թումանյանի (1870-1945 թթ.) նամակագրությունը` 1898-ից մինչև 1919 թիվը (որոշակի ընդհատումներով): ՙՀավելված՚ բաժինն ընդգրկում է իշխանուհու հուշերը Հովհ. Թումանյանի մասին` գրված 1939 թ.:
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար:

Հայկական առածների լոտո

Խաղն ընդգրկում է 96 առած և ասացվածք: Կազմված է 8 խաղատախտակից և 96 խաղաքարից: Խաղին կարող են մասնակցել երկուսից ավելի խաղացող: Հաղթում է նա, ով ավելի շուտ է ծածկում խաղատախտակը:

Հայկական հանելուկների խաղ

Երկուսից սկսած քանի հոգի ուզեն կարող են խաղալ:
Ամեն մի հանելուկ բաժանւած է երկու մասի: Հարցը տպւած է սեւ թղթի վրայ (այս դեպքում` մուգ նախշազարդով), պատասխանը` կապուտ (բաց գույնի նախշազարդով):
Սկզբում` սեւ ու կապուտ թղթերը պիտի ջոկել (մուգ եւ բաց նախշազարդով խաղաթղթերը), կապուտը (բացը) բաժանել խաղացողներին, սեւը (մուգը) թափել մէջ տեղը: Ապա խաղացողներից մինը կառնի սեւ (մուգ գույնի) թղթից մինը եւ բարձր կըկարդայ:
Ով ունի դրա պատասխանը` կըպատասխանի ու կըծածկի հարցը: Էսպես կըշարունակեն, ով շուտ վերջացնի իր ձեռքի թղթերը, նա կըտանի:
Սկզբում, մինչեւ հանելուկների անգիր սովորելը, կարելի է համարներն էլ կարդալ:

Հայոց գետերը

Խաղաքարտերը, կամ գետերը 69 հատ են: Խաղացողները բաժանում են իրենց մեջ ու սկսում են խաղալ: Խաղի նպատակը հավաքածուներ կամ ավազաններ կազմելն է:
Խաղի մեջ կա ութ ավազան:

I –Արաքսի ձախ վտակները
II - Արաքսի աջ վտակները
III – Քռի աջ վտակները
IV - Եփրատ
V – Տիգրիս
VI – Սև ծով
VII – Վանա լիճ
VIII –Կիլիկիա
Խաղացողներից նա, ով սկսում է խաղը, նայում է իր ձեռքի քարտերին և իր ունեցած գետերից մեկն ու մեկի ավազանին պատկանող մի ուրիշ գետ է խնդրում խաղացողներից մեկից: Եթե ստանում է` շարունակում է խնդրել ումից կամենա, մինչև իր հավաքածուն լրացնելը, իսկ եթե սխալվում է, հերթն անցնում է նրան, ումից խնդրում էր: Եվ այսպես շարունակում են: Ով շուտ և շատ է կազմում, նա էլ հաղթում է:
Խաղին կարող են մասնակցել առավելագույնը 8 հոգի:

Ընտանեկան ալբոմ

Հովհաննես Թումանյանի նախասիրություններից է եղել լուսանկարելը:
Տիկնոջ` Օլգայի վկայությամբ, առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896-ին: Ունեցել է երեք ապարատ, որոնցից ոչ մեկը, ցավոք չի պահպանվել: Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին: Վերնատան հավաքույթները, գեղեցիկ տեսարաններ, որոնք երևում էին բնակարանի պատուհանից: Ավագ որդին` Մուշեղն էլ, լուսանկարում էր հայրիկին իր ընկերների հետ: Հովհաննես Թումանյանը 1901թ.-ին Ավ. Իսահակյանի հետ այցելում է Անի: Մեր միջնադարյան շքեղ մայրաքաղաքի ավերակները մեկընդմիշտ դրոշմված են բանաստեղծի կողմից արված բազմաթիվ լուսանկարներում: Մերօրյա մասնագետները հիացմունքով և զարմանքով են նշում Թումանյանի նուրբ դիտողականության , պրոֆեսիոնալիզմի հասնող վարպետության մասին: Թումանյանը հանճարեղ էր իր բոլոր ձեռնարկների մեջ: Բավական հարուստ է թանգարանում պահվող լուսանկարների ֆոնդը: Ընտանեկան այս ալբոմը պարունակում է տարբեր տարիների 18 լուսանկար: Թանգարանի կողմից հետագայում պարբերաբար կհրատարակվի Թումանյանի հավաքածուի մյուս մասը:

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ...

Ժողովածուն ներառում է Հովհ. Թումանյանի մանկական բանաստեղծությունները` ըստ ժամանակագրության: Մեծ մանկագրի ստեղծագործությունները ներկայացված են նաև դասական ուղղագրությամբ` սփյուռքի հայ մանուկներին մատչելի դարձնելու համար:

Ոսկե դիվան

«Ոսկե դիվանը» միջազգային հեքիաթագիտական պարբերական է. հրատարակվում է տարեկան մեկ անգամ: Հանդեսն ունի գիտական հոդվածների, ամենամյա գիտաժողովի նյութեր, նոր հրատարակությունների, ցուցահանդեսների, հաղորդումների, իրադարձությունների և մատենագիտության բաժիններ: Ուշադրության կենտրոնում հայկական բանահյուսական ու գրական հեքիաթն է, սակայն տպագրվում են նաև այլ մշակույթների առնչվող նյութեր: Նյութեր կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

Հայ Դատը

Գիրքը ներկայացնում է Հովհ. Թումանյանի քաղաքական գործունեության կարևորագույն դրվագները 1880-ականներից մինչև 1922 թ.: Փաստագրական նյութերը բացահայտում են մեծ հայրենասերի հայացքները, հայության ինքնության, նրա ֆիզիկական և հոգևոր գոյատևման ու զարգացման ուղիների վերաբերյալ դիրքորոշումը:

Թանկագին քարերի խաղ

37 խաղաթղթեր են: Խաղացողները բաժանում են (5-10) հոգի իրենց մէջ եւ սկսում են խաղալ: Նպատակը կօլեկցիաներ կազմելն է: Խաղացողներից մէկը սկսում է խաղը` խնդրելով մի ուրիշից որ եւ է խմբակից որ եւ է քար, եթէ միայն ունի էդ խմբակից գոնէ մի քար: Օրինակ, եթե մէկի մօտ կայ թանկագին քարերի երկրորդ խմբակից մի թերթիկ (օր.ընդգծւած ոսկեքար) պետք է աշխատի հաւաքել նաեւ միւս քարերը, որոնք պատկանում են նոյն խմբակին (տուրմալին, արեւակն, փիրօզա): Էսպիսով կը տանի նա, ով շատ խմբակներ կը հաւաքի: Պէտք է խաղալ հերթով: Եթէ խաղացողը խնդրում է մէկից որ եւ է քար եւ նա չունի, խնդրողը հերթը կորցնում է, իսկ եթէ ունի, ստանում է եւ շարունակում խաղը` խնդրելով միւս քարերը` մինչեւ սխալւելը:
ՙՄԱՆՈՒԿ՚ Ընկերութիւն

Սկիզբ