/tangaran/tang.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Թանգարանի պատմությունը
Սրահներ
Հուշասենյակներ
Գրադարան
Երևանյան բնակարանի հյուրասենյակ
Թանգարանային հավաքածու
Նորություններ
Միջոցառումներ
Գիտական ժողովածուներ
Վարձակալության դիմումի ձև

ԿՈՄԻՏԱՍ 145

Հոբելյանական համերգ
մասնակցությամբ՝ Գեւորգ Հաճեանի (տենոր)
և Մարգարիտ Սարգսյանի (դաշնամուր)
23.10.2014թ., ժամը՝ 16.30

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՖԻԿԱ
հոկտեմբերի 17-20

<Երկնքից երեք խնձոր ընկավ...>

Հեքիաթասացության VI փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին:
Փառատոնին կարող են մասնակցել բոլոր նրանք , ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով: Նախապատվությունը կտրվի ավանդական ժողովրդական հեքիաթին:
Փառատոնի նպատակն է .
* Վերակենդանացնել հեքիաթասացությունը , իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց
* Մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն բարբառները, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենիք /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի/
* Ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը և նպաստել մշակութային երկխոսությանը:>

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՒԱՆԻ ԶՈՐԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ
ԵՒ
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ

ՄԱՅԻՍ 28
• Ուխտագնացություն Արայի լեռ` Սուրբ Վարվառայի սրբատեղի:
• Երեկոյան 9:00-ից Հովհ. Թումանյանի թանգարանի մատույցներում` «աստղերին հարցմունք անելով», մեծ ծաղկեպսակի հյուսման արարողություն: Պսակի համար անհրաժեշտ բուսականությունը` սրբավայրից:
ՄԱՅԻՍ 29
Համբարձման Սուրբ Պատարագ
• Պատարագից հետո, Զորավոր Սուրբ Աստավածածին եկեղեցու բակում ծաղկեպսակների մրցույթ և մրցանակաբաշխություն, ինչպես նաև վիճակահանություն: Հինգ գեղեցկագույն պսակների հեղինակները կստանան նվերներ եկեղեցու և թանգարանի կողմից:
• Այնուհետև ուրախ թափորը` Համբարձման երգերով, խաղիկներով, ծիսական պարերով, Կողբացի-Թումանյան փողոցներով կշարժվի դեպի Թումանյանի թանգարան` փողոցում անցորդներին մասնակից դարձնելով տոնակատարությանը:
• Անցորդներին կբաժանվի կաթնապուր:
• Տոնակատարությունը կշարունակվի թանգարանի մատույցներում: Իբրև եզրափակիչ դրվագ “ Անուշ” օպերայից կհնչի “Համբարձման” հատվածը, և մեծ պսակը` հյուսված նախընթաց գիշերը, կփակցվի թանգարանի շենքի ճակատային մասում:
Համբարձման տոնին կմասնակցեն ՀԱՍԿ սկաուտական շարժման Ռուդիկ Հարոյանի անվան ՄԱՍՈՒՆՔ ազգագրական երգի-պարի խումբը, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդական երգչախմբի անդամները:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ

ԾՐԱԳՐՈՒՄ
18:00-Ձոն Թումանյանին–Արաբկիր հայորդաց տան սաների ցուցահանդես թանգարանի սրահում
18:00-00.00 Ա՜յ քեզ բան…
19:00-«Անխոս Թումանյան»` Թումանյանական էտյուդ-խաղեր–«Այբ թատերախումբ» -թանգարանի մատույցներում
20:00-21:30-Թանգարանը միավորում է մեզ` ի նպաստ սիրիահայության
• ՔԸԹՐ-ՔԸԹՐ քաղցր տնակ
• «Տոնավաճառ-ակցիա» թանգարանի մատույցներում
21:00-ին «Ստվերների հինավուրց թատրոնի գաղտնիքները», Ներկայացումների շարք թումանյանական հեքիաթների մոտիվներով, երեխաների և մեծահասակների համար:
18:00-00:00-Ամենայն Հայոց թամադան-բաժակաճառերի մրցույթ` ընդունվում են գրավոր տարբերակներ (ամփոփումը սեպտեմբերին)
21:30-Վարդատոնի 100-ամյա հոբելյան` համերգ Սայաթ Նովա` Թանգարանի ներքին պարտեզում

CADENZA /Կադենցա/ մենակատարների անսամբլը իր երկրպագուներին հրավիրում է Հայկական երաժշտության համերգի:

Համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 18,00-ին, Թումանյանի թանգարանի դահլիճում: Ծրագրում Կոմիտաս և հայկական ռոմանսներ:

ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Ապրիլ 9, 10, 11-ին

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 61-րդ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
գլուխկոտրուկ-էքսկուրսիաներ:

Ապրիլի 5

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 145

Փետրվարի 19-ին, ժամը՝
11:00-17:00
“Թումանյանի կենացը” նոր ավանդույթ –հյուրասիրություն տիկին Օլգա Թումանյանի սենյակում:
11:00-17:00
Իրարանցում թանգարանում,
12:00
“Հովհ. Թումանյանի անձն ական գրադարանի մանկական գրքեր” ենթամատենաշարի “Ութ հեքիաթ” և “Ձյունեղեն երազ” գրքերի, ինչպես նաև Hovaness Toumanian REFLECTIONS գրքի շնորհանդես:
11:30, 14:15,15:00
“Կոշկակարն ու թզուկը” Օլգայի Թումանյանի սենյակում:
13:00-14:00
Ստվերների հինավուրց թատրոնի գաղտնիքները
Ներկայացումների շարք երեխաների և մեծահասակների համար:
14:30
Կարմրիկը
15:40
Հենզելն ու Գրետելը 100տարեկան

ՀՈԳԵՀԱՑ

Հ.Թումանյանի մահվան 91-ամյա տարելիցի կապակցությամբ, հիշատակի և խոնարհումի օր թանգարանում:
Այդ օրը տիկին Օլգայի սենյակում թանգարանի այցելուներին մատուցվեց հոգեհաց:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ապրիլի 27-30-ը

նվիրված
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սկիզբ