/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in English Page in Armenian
Hovhannes Toumanian
1869-1923

Film

The different steps of Toumanian’s creations
Verses
Poems
Legends and ballads
Quartets
Stories
Fairytales
Translations
Criticism and discourses
Studies and analyses
Educational games
Proverbs
Great men according to Toumanian



Գր. Նարեկացի

Այո, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքույշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծո իրեն հետ երես առ երես:


Սայաթ-Նովա

Եվ ինչու՞ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը-նրա պատմությունը: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ… Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում…


Րաֆֆի

Անմահ հոգի`, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված` քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառերիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հորդաների դեմ, նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…


Վահան Տերյան

Ես եղել եմ էն երկնքի մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում է մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը: Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք:


Ա.Պուշկին

Պուշկինը մեծ բանաստեղծ է, խոշոր, հոյակապ բանաստեղծ. նուրբ հոտառություն ունի և գեղեցիկ ճաշակ: Սիրում եմ կարդալ նրա պոեմները-«Պոլտավա», «Կովկասի գերի», «Գնչուներ» և մյուսները, բայց նրա գրվածքներից գիտե՞ք որն եմ ամենից շատ սիրում, իսկի չեք կարող երևակայել…«Зимний вечер»-ը: Սիրում եմ էդ բանը, որովհետև գերազանցորեն ռուսական է. շատ է սիրուն ու հաջող:


Շեքսպիր

Միակ թագավորը, որ կարողանում է իր իշխանությունը տարածել համատարած անգլիական ցեղի վրա ու ամեն տեղ պահպանել նրա ազգային ամբողջությունը-դա Շեքսպիրն է:…Սակայն միայն անգլիական ցեղը չի, որ շաղկապում ու համերաշխության մեջ է պահում Շեքսպիրը: Նա միաժամանակ բոլոր ժողովուրդներին է մոտեցնում` ինչպես անգլիական ազգին, էնպես էլ իրար: Եվ արդեն սրա մեջ է բանաստեղծության ու առհասարակ գեղարվեստի կախարդական ուժը` ամեն մեկի բույրն ու հրապույրը պահպանելով հանդերձ ամենքն ի մի բերել և բազմազանությունից ստեղծել ներդաշնակ ամբողջություն: