/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

Մի երգ կա մանկուց, մի երգ կա մանկուց
Դեռ իմ ականջում.
Ա՜խ, ինչքան հիմի, ա՜խ, ինչքան հիմի
Հեռու է հընչում։

Ճախրում էր ծիծառ, ճախրում էր ծիծառ՝
Գարունը բերում,
Աշխարհքը պայծառ, աշխարհքը պայծառ
Ծաղկում էր, բուրում։

Հայրենի դաշտե՜ր, հայրենի դաշտե՜ր,
Ա՜խ, ո՜նց եմ ուզում,
Ձեր գըրկում մին էլ, ձեր գըրկում մին էլ
Թըռչեմ երազում։

Երբ որ հեռացա, երբ որ հեռացա՝
Լիքն էր ողջ ու շեն,
Երբ որ ետ դարձա, երբ որ ետ դարձա՝
Դատարկ էր արդեն։

Գալու է գարուն, գալու է գարուն―
Աշխարհ լըցվելու,
Բայց իմ սիրտն, ավա՜ղ, բայց իմ սիրտն, ավա՜ղ,
Էլ չի բացվելու։

Եվ ոչ մի ծիծառ, և ոչ մի ծիծառ
Չի բերի իր հետ,
Ինչ որ կորցըրի, անդարձ կորցըրի
Անցած երգի հետ։

1909