/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

Գավառական երեկույթներ

Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Թ. Զարգարյանը կազմել էր զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին իր զոկերեն գրած պիեսը— «Ադաթ չի», երգելու էին զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերի ժողովրդական ոտանավորներ և պ. Հար. Թումանյանի զոկերեն կուպլետները, պարելու էին զոկական պարեր։
Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես եկավ հայ ժողովրդի թերևս ամենակուլտարական այս հատվածը՝ այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով ու հոտով այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը։ Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե մեր գավառները իրար ետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով, իրենց ադաթով, լավով-վատով, և ի՜նչ հաճույք կտան այդ երեկույթները, և ի՜նչքան բան կսովորեցնեն։
Մեզանում, Թիֆլիսում, այս կամ այն նպատակով երեկույթներ կազմելու ժամանակ նստում են գլուխ տրաքեցնում, մտածում, որ մի գյուտ անեն, մի նորություն հնարեն ժողովրդին հրապուրելու։ Ահա ձեզ գյուտը։ Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվար 2-ի գիշերը Թիֆլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին։ Թո՛ղ գան իրար ետևից Արարատը, Շիրակը, Ղարաբաղը, Լոռին, Ջավախքը, Զանգեզուրը, Նուխին, Շամախին, նույնիսկ Տաճկաստանի գավառները։ Եվ ի՜նչ գեղեցիկ կլինի։

1911