/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

«Տաղանդ և բթամտություն»

«…Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովում է բթամտությունը. նրա պղտոր գիտակցությունն ավելի խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության բոլոր լուսավոր նշանները: Աչքերն արյուն կոխած, հանդուգն ու համառ, հաստ ճակատը դեմ արած հարձակվում է նա անհաշտ ու անդադար: Մի անգամ վրդովվել, վեր է կացել, այլևս դժվար է նրան զսպել: Զղջում, ամոթ, խղճահարություն…Էլ ոչ մի բան ետ չի պահիլ նրան, մինչև զոհի շունչը չկտրի, չխեղդի, որ հանգստանա: Եվ նա միշտ խեղդում է, ու աշխատում է խեղդել…Բայց եթե այդ պայքարում, հանգամանքների բերմունքով, տաղանդը պատռում է իր շրջապատը, հաղթող է հանդիսանում ու փայլատակում իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ, այն ժամանակ նա` այդ բթամտությունը, զարհուրած, ապուշ կտրած իրան է քաշում ոճրագործ ձեռքը, շշկլված, հիացած աղաղակում է այդ իրանից մեծ հրեշի առաջ, երկրպագում է, կեցցեներով ու պսակներով գալիս է անամոթ ճակատով կանգնում , թե դու իմ կուռքն ես, և ճգնում է հավատացնել, որ ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան… Բայց չպետք է հավատալ, թե արդեն նա փոխեց իր խավար բնությունը: Ո՛չ, անհաշտ ու անվերջ է այդ մաքառումն, քանի որ կան տաղանդն ու բթամտությունը: Նա հաղթվեց, տեղի տվեց, ինչպես իրանից ավելի զորել ուժի հանդիպած մի տարր, բայց իր սպանիչ ուժով այժմ էլ մի ուրիշ «նորածին» տաղանդի վրա է ծանրացել խեղդելու, ճիշտ առասպելական այն հին դևի նման, որ ըստ ավանդության, աշխատում է դեռ օրորոցում խեղդել այն երեխաներին, որոնք ճակատներին շնորհքի նշան կունենային: Եվ ահա ծաղրում է, հռհռում, զարմանում, զայրանում, եռում, փրփրում և ուզում է խորտակել անճոռնի ոտների տակ:
Տաղանդը, կյանքի արահետը թողած, ձգտում է դեպի վեր…»:

1898 թ. (Հատոր 6, էջ 110)