/tangaran/works.php
mail ԳՐԵՔ ՄԵԶ
Page in Armenian Page in English
Հովհաննես Թումանյան
1869-1923

եՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ



28.09.14 / ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-Նարինե Թուխիկյան



Ստեղծագործական կյանքի փուլերը
Բանաստեղծու-
թյուններ
Պոեմներ
Լեգենդներ և բալլադներ
Քառյակներ
Պատմվածքներ
Հեքիաթներ
Թարգմանություններ և փոխադրություններ
Քննադատություններ և հրապարակա-
խոսություններ
Ուսումնասիրու-
թյուններ
Հայրենագիտական խաղեր
Ասույթներ
Մեծերը Թումանյանի գնահատմամբ

«Մշակի» պարոն Գ.Վ.-ին

Պարոն Գ. Վ., եթե կարող եք պարզ պատասխան տալ, խնդրեմ պատասխանեք էս երկու հարցին։
Առաջինը՝ ի՞նչ հիմնական հարց է, որ ես թողել եմ առանց պատասխանի։
Երկրորդ՝ էդ ի՞նչ տեսակ «սեր ու հարգանք» է, որ Ձեզ թելադրել է էն լեզուն գործածել իմ դեմ, որ Դուք գործ եք ածել Ձեր նամակում։ Մի շատ տարօրինակ սովորություն ու հանելուկ է սա։ Ես ինչ որ աչքս բաց եմ արել՝ հայոց մամուլի մեջ շարունակ կարդացել եմ նման բաներ՝ «մենք սիրում ու հարգում ենք էսինչ կամ էնինչ գրական մարդուն, բայց...»։ Հիմի դուք տեսեք ետևից ինչեր են գալի։ Ես էլ իմ գրական կյանքում մի քանի անգամ ստիպված եմ եղել եռանդով պաշտպանվելու էդ տեսակ սիրողների դեմ ու արյուն պղտորելու նրանց «սիրո ու հարգանքի» ոչ էնքան քնքուշ արտահայտություններից։ Այժմ էլ դուք։ Եվ իմանալուց հետո, թե Դուք ո՛վ եք, ճշմարիտն ասեմ, հավատում եմ Ձեր «սիրո ու հարգանքի» հավաստիացումներին, բայց էդ ի՞նչ զարդերով եք զարդարում Ձեր «սիրո ու հարգանքի» առարկան։ Բա՞ն եմ գրել. — քննադատեցեք։ Համաձայն չե՞ք։ Խիստ քննադատեցեք։ Կպարզվի, վերջը կերևա՝ ո՛վ է ուղիղ դատում։ Բայց վիրավորական, ափեղցփեղ դարձվածքներով վեր կենալ մի, ինչպես Դուք բարեհաճում եք վկայել, «սիրած ու հարգված» գրողի դե՞մ...։ Դուք եթե գիտեք ի՛նչ բան է սիրած ու հարգված գրողը, ի՞նչպես եք կարողանում միաժամանակ նրա հետ էդքան անվայել ոճով խոսել, երբ նա Ձեզ ոչ մի բառով առիթ չի տվել, վրդովել, զայրացնել մարդուն ու մի օր էլ չքմեղ ձևանալով՝ կանգնել ու աշխարհքի առաջ աղաղակել, թե՝ տեսեք, մեր բանաստեղծը ի՛նչ հանդուգն խոսքեր է ասում ինձ։ Սե՛ր, հարգա՛նք ու հետն էլ չգիտես ի՛նչ համեմներ... ի՞նչպես եք էդ երկուսն իրար գցում, պ. Գ. Վ., խնդրեմ էս էլ բացատրեցեք։

1910