«Յոթը սարի ետևում…»
հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն
Ի՞նչ կա թաքնված այնտեղ, որտեղ դու ապրում ես: Գիտե՞ս արդյոք ինչ լեգենդներ ու ավանդազրույցներ է հիշում գյուղի այն մեծ տատիկը կամ պապիկը... եթե գիտե՛ս, պատմիր բոլորին, եթե չգիտես, փորձիր բացահայտել:
Հովհաննես Թումանյանի թանգարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համատեղ, մեկնարկում են
«Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնը:
Եթե ապրում ես Հայաստանի չքնաղ գյուղերից կամ քաղաքներից մեկում, սիրում ես ընկերներիդ հետ գնալ արկածների և բացահայտումների հետևից, ապա այս մրցույթ-փառատոնը քեզ հուշելու է, թե որտեղ են ամենահետաքրքրական և թանկարժեք գանձերը, ինչպե՞ս որոնել և բացահայտել դրանք:
Ի՞նչ է նշանակում լինել մրցույթ-փառատոնի մասնակից.
Փառատոնի մասնակիցները դառնում են հետախույզ-գիտնականներ, որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝վբոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը: Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտմանմունքային կոթողները, ազգագրական նյութերը: Գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհետսներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
Լավագույն ուսումնասիրությունները արժանանալու են դրամական և խրախուսական մրցանակների:
Դե՛ ինչ, հավաքիր ընկերներիդ, ընտրիր քո բնակավայրի մշակութային ժառանգության օբյեկտը և մասնակցիր մրցույթ-փառատոնին:
Յոթը սարի ետևում շա՜տ գանձեր կան:
Մասնակցության կանոններին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար ակտիվացրեք հղումները.
ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
_____________
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, թանգարանագետ-հուշարձանագետ:
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և
միջոցառումների կազմակերպման» բաժնի պետ, հնագետ:
«ԱրխեոԱրտ և Լաբ ՀԿ»,
ծրագրերի պատասխանատու, հնագետ-մարդաբան:
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Մարքեթինգի և զարգացման ծրագրերի» բաժնի
գլխավոր մասնագետ, թանգարանգետ:
«ԱրխեոԱրտ և Լաբ ՀԿ»,
ծրագրերի պատասխանատու, հնագետ-վերականգնող:
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և
միջոցառումների կազմակերպման» բաժնի
մասնագետ:
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, լեզվաբան:
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի էքսկուրսավար, լեզվաբան:
Լրացուցիչ հարցերի համար՝
Առաջնային կապի միջոցներ՝ competitionfestival@gmail.com, competition.festival@gmail.com
Հեռ. (+374 010) 560021
#Յոթը_Սարի_Ետևում