Թանգարանի` որպես գիտակրթական առաջնակարգ օջախի գործունեության առանցքային կողմերից մեկը ֆոնդերի համալրումն է:
Ավելին
Մարտի 23-24-ին Թբիլիսիում անցկացվել են հիշատակի ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ և հումանիստ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին:
Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի ոգեկոչման հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը ստացել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը: Ավելին
Մարտի 23-24
Տարիներ անց Թբիլիսի հրաշալի թանգարաններից մեկում՝ Գ. Լեոնիձեի անվ. վրացական գրականության պետական թանգարանում, հնարավորություն է ստեղծում հանրության համար կրկին առնչվելու թումանյանական մասունքների՝ ձեռագրեր, լուսանկարներ, բանաստեղծի անձնական գրադարանի գրքերի բացառիկ ժողովածու՝ նվիրված վրաց մշակույթին, և որ ամենակարևորն է ՝ «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ ամփոփվեց բանաստեղծի սիրտը՝ մինչ հողին հանձնելը: Ավելին
