Դպրոցի հարգարժան տնօրենություն,
Հարգելի ուսուցիչներ,
Սիրելի մասնակիցներ,
Ավարտվեց Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված Թումանյանական օլիմպիադան։
Օլիմպիադային մասնակցության հայտ էին ներկայացրել հայաստանյան ավելի քան 480 դպրոց, մոտ 3500 աշակերտ։
Օլիմպիադայի առաջին փուլի անցողիկ շեմը հաղթահարած 1173 աշակերտից 800-ը մասնակցել է երկրորդ փուլին և ցուցաբերել լավ արդյունք։ Նրանցից լավագույն 31-ը մասնակցել են հոկտեմբերի 21-ին Հրանտ Մաթրոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում գործող «Թումանյան ցուցասրահում» տեղի ունեցած օլիմպիադայի երրորդ փուլին ու մրցանակաբաշխությանը։
Ծրագրի նպատակն էր ամրապնդելու Հովհ. Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, նոր գիտելիքներ փոխանցելու, սուզվելու Թումանյանի կյանքի ու գործունեության լայն օվկիանոսը՝ էլ ավելի խորացնելով ձեր գիտելիքներն ու իմացությունը։ Եվ դա մեզ ու ձեզ հաջողվեց։
Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում բոլորիդ ակտիվ մասնակցության համար։
Օլիմպիադայի ավարտից հետո ունենք հետևյալ արդյունքները.
ա/ Երրորդ տեղ զբաղեցրած 105 աշակերտ - ցանկ
բ/ Երկրորդ տեղ զբաղեցրած 24 աշակերտ - ցանկ
գ/ Առաջին տեղ զբաղեցրած 6 աշակերտ - ցանկ
դ/ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտուհի Հակոբյան Լիլիթը արժանացել է «Գրան Պրի» մրցանակի և սպարգևատրվել «Հովհ. Թումանյան 100» հուշամեդալով։