«Չարի վերջի» ընդարձակ մշակումն է, հյուսված ժողովրդական տարբեր առակներից, որ նոր, ինքնուրույն ստեղծագործության արժեք ունի:
Բալլադի առաջին և երկրորդ մասերը մեզ հասել են մշակման տարբեր աստիճանների վրա. առաջին մասը գրեթե ավարտված է` բացառությամբ մի քանի տասնյակ տողերի ու բառերի, իսկ երկրորդը շատ կողմերով դեռ անմշակ է: Նրանք միացվում են` ստեղծագործության ամբողջությունը պատկերացնելու համար:
Ստեղծագործության ձեռագրում բաց են թողնված մի շարք տողեր, որ հեղինակը չի հասցրել գրել: Դրանց փոխարեն դրվում են բազմակետերով տողեր, որոնք նույնպես համարակալվում են: Բաց թողնված տողերի քանակը որոշվում է ըստ չլրացված տողագծերի, ինչպես նաև բովանդակային և տաղաչափական հատկանիշներով:
<Առաջին մաս>
«Թագավորությունը ― էդ ես եմ»
I
Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ
Ու վըրեն կըկուն։
― Կուկո՜ւ, կուկո՜ւ, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընա՜ք,
Ուրախանաք...
1922 թ.
