Բանաստեղծությունը ծրագրային նշանակություն ունի Թումանյանի ստեղծագործական աշխարհի հիմնային-կառուցվածքային հանգույցները ճանաչելու տեսակետից: Այս մասին կարելի է կարդալ Վլ. Կիրակոսյան, «Թումանյանի «Բարձրից» բնաստեղծությունը. (տեքստային վերլուծության փորձ)», «Գրականագիտական հանդես», ԺԵ, 2014, էջ 118-138):
Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի Աստծու աշխարհքին։
Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր`
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։
1915 թ.
