Գրված է ին, հայկական կոտորածների ծանր ազդեցության տակ:
Ինքնագիր-պատառիկի հաջորդ երեսին կա հեղինակի հետևյալ ծանոթագրությունը. «Տղամարդկանց կոտորել են, ջահել կանանց տարել – մնում են պառավ մայրերը, որ հսկում են դաշտում թափված իրենց որդիների դիակներին: Մի-մի ճյուղ առած հեռու են քշում գիշերը գիշատիչ գազաններին ու ցերեկը թռչուններին, որ չծվատեն, չուտեն նրանց մարմինները»:
Հր, 1916, №47-ում այս բանաստեղծության մասին տպագրվել է հետևյալ ծանոթությունը. «Հորիզոնի անցյալ համարում (№46) Հ. Թում.-ի բանաստեղծության տակ բաց է թողնված դրվելիք ծանոթագրությունը, որ բանաստեղծության մեջ ակնարկված երեխայի արյունը մորը խմեցնելու դեպքը վերջին օրերի իրականությունից է առած»:
Ժամանակակիցներից Արշակ Ջամալյանն իր հուշերում գրում է այս ոտանավորի ստեղծման շարժառիթների մասին. «Լավ հիշում եմ հետևյալ դեպքը… Երբ Մարտիրոս վարժապետը սկսեց պատմել, թե ինչպես մեկ հայ կնոջ ստիպել էին խմել սեփական զավակի արյունը սուլթանի կենացը, Թումանյանը ելավ տեղից և դողդոջ քայլերով մեկնեց նիստից: Մի ամբողջ շաբաթ նա հիվանդ էր: Այս դեպքի ազդեցության տակ է գրված նրա մի ոտանավորը, որից հիշողությանս մեջ մնացել են միայն վերջին երկու տողերը.
Եվ մարդն ամաչի շնից ու գելից,
Որ մարդ է ծնած իրեն նմանից»:
Հո՜ւշ. հասավ օրը` վերջի՜ն, ահավո՜ր։
Սըրով ու հըրով բացվում էն էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհքը համակ,
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել` մարդու նըմանից։
Ո՜ւհ, ինչքա՜ն մութն է գարշահոտ ու պաղ...
Ինչքան ոսկորնե՜ր, կըմախքնե՜ր անթաղ...
1916 թ. փետրվար
