Ակունքը Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակն է. «Այր ոմն ունէր խանութ և մեղր կու ծախէր. և կաթեաց կաթ մի ի մեղրէն ի գետին. և պիծակ մի նստաւ ի վերայ նորա. և կատու վազաց և էառ զպիծակն. և յետ նորա շուն վազեց և էառ զկատուն. և խանութին տէրն եզարկ զշունն և սպանեց. և կայր այն գեղին դրացութիւն գեղ մի, որ շունն յայն գեղիցն էր: Իբրև իմացաւ շան տէրն, եթէ խանութպանն զիւր շունն սպանեաց, յայն ժամ եկն և սպանէ զխանութպանն: Յետոյ յարեան Բ(2) կողմանց գիւղացիքն և արարին պատերազմ մեծ ընդ միմեանս. և եղև կոտորումն ի մէջ նոցա. զի մնաց երկու կողմանց մարդ մի կենդանի վասն կաթ մի մեղրի համար...»:
Գրված է Մետեխի բանտում:
1922 թ. հուլիսի 22-ին Թիֆլիսից Հայաստանի լուսժողկոմ Պողոս Մակինցյանին ուղղած նամակում Թումանյանը գրում է. «Անշուշտ մի նոր «Քաջ Նազարը» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լիներ, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ: Սրանց եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եվրոպական մանկական գրականության մեջ էլ պիտի որ նկատվեն...»:
«Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության սյուժեն ունի բազմաթիվ միջազգային տարբերակներ:
Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
― Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
Մեղրը չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ։
1909 թ. փետրվար
