Գրելու ազդակը եղել է 14-ամյա Վիկտոր Համբարձումյանի այցը բանաստեղծին 1922 թ. ամռանը: Զրույցի ժամանակ ապագա խոշորագույն գիտնականը Թումանյանին տեղեկություններ է հաղորդել Սիրիուսի մասին
Ն. Թումանյանը ևս հիշում է, որ գրվել է 1922 թ. ամռանը. «Աստղերով էր հետաքրքրվում և այդ օրերին էլ գրեց «Սիրիուսի հրաժեշտը»:
Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր,
Ո՞ւրկից եկել,
Ո՞ւր ես թեքել,
Ո՞ւր ես ճեպում էդքան հըզոր,
Անճառ թափով,
Անծեր ճամփով,
Դարե՜ր, դարե՜ր հազարավոր։
Սիրիո՛ւս, երկնից շըքեղ գոհար,
Որ խաղում ես,
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ
Ու զարդարում,
Ջըվարթ վառում
Մեր գիշերվան ճակատը մառ –
1922 թ. հունիս
