(«Եփրատի ափին դեմուդեմ եկած...»)
(էջ 291) (ԵԼԺ 1, էջ 272)
Հավանաբար գրված է ապրիլի 24-ին տեղի ունեցած Դիլմանի ճակատամարտի ազդեցության տակ:
Լուսիկ Կարապետյանը, անդրադառնալով մի կողմից արևմտահայության կոտորածներին, մյուս կողմից` կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի հաղթանակներին և այդ ընթացքում` հայ կամավորական ջոկատների քաջագործություններին, այս բանաստեղծության մասին գրում է. «Այդ սգի, տագնապների, հաղթանակի ու սպասումներով լի օրերին` մայիսի 2-ին, «Հորիզոնում» հրապարակվեց Թումանյանի «Վերջին օրը» բանաստեղծությունը, որ այդ միջոցին հնչեց որպես ռազմի կոչ` ուղղված կռվող հայ մարտիկներին և սփոփանք` խուճապի ենթարկված, իր կորուստները սգացող հայ ժողովրդի համար»:
Եփրատի ափին դեմուդեմ եկած`
Զարկվում էին խիստ, զարկվում ու զարկում
Աննահանջ ու քաջ խըմբերը հայի
Եվ քուրդն ու թուրքը կիտված արենխում։
Երբ որ հոգնեցին երկար զարկվելուց,
Երբ որ հոգնեցին բազուկները կուռ,
– «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, բարձրացի՛ր շուտով,
1915 թ.
