Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Այս բանաստեղծության միջնադարյան ակունքների մասին Թ. Ավդալբեկյանը գրում է. «Սա միջնադարյան` ավելի եկեղեցական տաղերի օրինակով մտահղացված կարճոտնյա-յամբական, չորրորդ հատածի միաբառ երկարացումով հորինված բանաստեղծություն է…
Բնության` իբրև Արարչագործության լուսառատ պսակ ներկայացնող Հոգևոր երգերը իրենց նորընկալ դրսևորումներն են ստանում Թումանյանի վերջին ստեղծագործական փորձերում: Դրանք ավարտուն Ավելին
«Չարի վերջի» ընդարձակ մշակումն է, հյուսված ժողովրդական տարբեր առակներից, որ նոր, ինքնուրույն ստեղծագործության արժեք ունի:
Բալլադի առաջին և երկրորդ մասերը մեզ հասել են մշակման տարբեր աստիճանների վրա. առաջին մասը գրեթե ավարտված է` բացառությամբ մի քանի տասնյակ տողերի ու բառերի, իսկ երկրորդը շատ կողմերով դեռ անմշակ է: Նրանք միացվում են` ստեղծագործության ամբողջությունը պատկերացնելու համար: Ավելին
Խաքանիի (1126 Շամախի - 1199) այս վեց քառյակները թարգմանված են 1922 թվականի հուլիսին: 1-ին, 2-րդ և 3-րդ քառյակները` պրոֆ. Կարլ Զալեմանի ռուսերեն արձակ թարգմանությունից են:
1
Անցա` քարը սըրտիս վրա` ջըրի պես.
Մենակ տատասկ ու փուշ Ավելին
Գրելու ազդակը եղել է 14-ամյա Վիկտոր Համբարձումյանի այցը բանաստեղծին 1922 թ. ամռանը: Զրույցի ժամանակ ապագա խոշորագույն գիտնականը Թումանյանին տեղեկություններ է հաղորդել Սիրիուսի մասին
Ն. Թումանյանը ևս հիշում է, որ գրվել է 1922 թ. ամռանը. «Աստղերով էր հետաքրքրվում և այդ օրերին էլ գրեց «Սիրիուսի հրաժեշտը»:
Ավելին